slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Մշակութաբանական փորձաքննությունների բաժին

Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները

Կոդ՝ 22
Տեսակ՝ մշակութային արժեքների փորձաքննություն
Ենթատեսակներ՝
22-01. կերպարվեստի բնագավառի հետազոտություն,
22-02. դեկորատիվ կիրառական արվեստի բնագավառի հետազոտություն,
22-03. երաժշտական գործիքների հետազոտություն,
22-04. գրքարվեստի բնագավառի հետազոտություն,
22-05. հին դրամների հետազոտություն,
22-06. գեղագիտական հետազոտություն,
22-07. մշակութաբանական այլ տեսակների հետազոտություն:

 

Մշակութաբանական փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածություններ

Կերպարվեստի բնագավառի փորձաքննություններ

Հետազոտման օբյեկտներ՝

- գեղանկարներ,
- գրաֆիկական աշխատանքներ,
- օֆորտներ,
- լիտոգրաֆիաներ,
- քանդակներ,
- սրբապատկերներ։

Դեկորատիվ կիրառական արվեստի բնագավառի փորձաքննություններ

Հետազոտման օբյեկտներ՝

- զարդեր,
- ճենապակյա առարկաներ,
- հաղճապակյա առարկաներ,
- բյուրեղապակյա առարկաներ,
- դեկորատիվ առարկաներ՝ փայտից, խեցիից, ապակուց, քարից, թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղից։

Կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի բնագավառի փորձաքննություններ

Հետազոտման խնդիրները՝

- անվանումը, վերնագիրը,
- հեղինակը,
- վարպետը, արտադրողը, հրատարակիչը,
- տիպը, ուղղությունը, դպրոցը,
- ստեղծման ժամանակը,
- ստեղծման վայրը
- իսկությունը /բնօրինակ կամ կեղծ լինելը/,
- նյութը,
- ֆիզիկական չափերը /երկարություն, լայնություն, բարձրություն, տրամագիծ, քաշ, հարգ/,
- արժեքի էթնիկական պատկանելիությունը, ստեղծագործողի էթնիկական պատկանելիությանը,
- տեխնիկական-տեխնոլոգիական բնութագիրը /ֆիզիկաքիմիական, կենսաբանական փորձաքննությունների արդյունքները/,
- կատարման տեխնիկան,
- հեղինակի ստորագրությունը,
- դրոշմը, կնիքը, արձանագրության հատուկ նշանները,
- առարկայի պահպանվածությունը /ամբողջական, մասնակի, վերականգնված` մանրամասն նկարագրությամբ/,
- առարկայի մշակութային նշանակությունն ու կարևորությունը,
- առարկայի գինը:

Երաժշտական գործիքների փորձաքննություններ

Հետազոտման օբյեկտներ՝

- լարային գործիքներ,
- փողային գործիքներ,
- հարվածային գործիքներ,
- ստեղնաշարային գործիքներ։

Հետազոտման խնդիրները՝
փորձաքննությունների անցկացման ընթացքում պարզաբանել հետազոտվող օբյեկտի վերաբերյալ հետևյալ հարցերը.

- հեղինակը,
- վարպետը, արտադրողը,
- ստեղծման ժամանակը,
- ստեղծման վայրը,
- նյութը,
- ֆիզիկական չափերը, 
- արժեքի էթնիկական պատկանելիությունը ստեղծագործողի էթնիկական պատկանելիությանը,
- կատարման տեխնիկան,
- դրոշմը, կնիքը, արձանագրության հատուկ նշանները,
- առարկայի պահպանվածությունը ,
- առարկայի մշակութային նշանակությունն ու կարևորությունը,
- առարկայի գինը,

Գրքարվեստի բնագավառի փորձաքննություններ

Հետազոտման օբյեկտներ՝

- գրքեր,
- մագաղաթներ,
- կրոնական տպագրական գրականություն։

Հետազոտման խնդիրները՝
փորձաքննությունների անցկացման ընթացքում պարզաբանել հետազոտվող օբյեկտի վերաբերյալ հետևյալ հարցերը.

- անվանումը, վերնագիրը,
- հեղինակը,
- վարպետը, արտադրողը, հրատարակիչը,
- տիպը, ուղղությունը, դպրոցը,
- ստեղծման ժամանակը,
- ստեղծման վայրը,
- իսկությունը, 
- նյութը,
- ֆիզիկական չափերը, 
- արժեքի էթնիկական պատկանելիությունը ստեղծագործողի էթնիկական պատկանելիությանը,
- կատարման տեխնիկան,
- դրոշմը, կնիքը, արձանագրության հատուկ նշանները,
- առարկայի պահպանվածությունը, 
- առարկայի մշակութային նշանակությունն ու կարևորությունը,
- առարկայի գինը:

Հին դրամների փորձաքննություններ

Հետազոտման օբյեկտներ՝

- թղթադրամներ,
- մետաղադրամներ,
- հուշամեդալներ,
- ժետոններ,
- պարգևատրման մեդալներ։

Հետազոտման խնդիրները՝
փորձաքննությունների անցկացման ընթացքում պարզաբանել հետազոտվող օբյեկտի վերաբերյալ հետևյալ հարցերը.

- անվանումը,
- հեղինակը,
- վարպետը, արտադրողը,
- տիպը,
- ստեղծման ժամանակը,
- ստեղծման վայրը,
- իսկությունը ,
- նյութը,
- ֆիզիկական չափերը,
- կատարման տեխնիկան,
- դրոշմը, կնիքը, արձանագրության հատուկ նշանները,
- առարկայի պահպանվածությունը,
- առարկայի մշակութային նշանակությունն ու կարևորությունը,
- առարկայի գինը:

Գեղագիտական փորձաքննություններ

Հետազոտման օբյեկտներ՝

- մարդու դեմք։

Հետազոտման խնդիրները՝
- փորձաքննություն անցկացման ընթացքում պարզաբանել այն հարցը, թե վնասվածքից ստացած վերքի կամ վերքերի ապաքինումից հետո մնացած սպին կամ սպիերն առաջացրել են արդյոք տուժողի մոտ դեմքի անջնջելի այլանդակում, թե ոչ։

Մշակութաբանական այլ տեսակների փորձաքննություններ
/Հնագիտական հետազոտություն/

Հետազոտման օբյեկտներ՝

- դամբարանադաշտեր, 
- գերեզմանատների տարածքներ,
- խաչքարեր,
- հնագիտական առարկաներ և դրանց բեկորներ,
- եկեղեցիներ,
- մատուռներ,
- այլ կրոնական և աշխարհիկ շինություններ,
- հնավայրեր,
- ամրոցներ,
- վանական համալիրներ,
- հուշարձաններ,
- միջնադարյան բնակատեղիներ։

Հետազոտման խնդիրները՝
փորձաքննությունների անցկացման ընթացքում պարզաբանել հետազոտվող օբյեկտի վերաբերյալ հետևյալ հարցերը.

- հետազոտվող տարածքն իրենից պատմամշակույթային արժեք ներկայացնում է, թե ոչ, այնտեղ առկա են արդյոք մշակույթային առանձնակի արժեք ներկայացնող առարկաներ, թե ոչ,
- ներկայացվող դամբարանադաշտն արդյոք հանդիսանում է հուշարձանների տարածք, թե ոչ, այն մտնում է արդյոք պահպանական գոտու մեջ, թե ոչ,
- ինչ բնույթի հուշարձանների /դամբարանադաշտի/ վնասում է տեղի ունեցել, դրանք վնասվել են բնական երևույթների ազդեցությամբ, թե պատճառվել են որևէ մեխանիկական ներգործությամբ կամ տեխնիկայի գործադրմամբ,
- որտեղ է դամբարանադաշտի կոնկրետ վնասման տեղակայումը և վնասման չափերը,
- որքան է կազմում քանդման հետևանքով դամբարանադաշտին պատճառված վնասի չափը,
- պատճառված վնասը վերականգնման ենթակա է, թե ոչ։

Տեսանյութերի բնույթի որոշում

Հետազոտման օբյեկտներ՝

- տեսասկավառակներ,
- լուսանկարներ,
- համացանցային կայքեր։

Հետազոտման խնդիրները՝

- հետազոտության ընթացքում պարզաբանել այն հարցը, թե փորձաքննությանը ներկայացված տեսանյութերն ինչ բնույթի են՝ պոռնոգրաֆիկական, էրոտիկ, թե այլ բնույթի /կենցաղային/։